«Միսս ԱՊՀ 2017»-ին Հայաստանը կներկայացնեն Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանը

14:30 • 19.05.17

Հունիսի 6-ին Երևանում կկայանա «Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ «Մրցույթին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

 

«Միսս ԱՊՀ 2017»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

 

Մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք մոդել: Նրանցից երկուսի անուններն արդեն հայտնի է`  Արփինե Բալյան և Մարինե Մարգարյան։ Երրորդ մոդելի անունը կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։

 

Արփինեն 25 տարեկան է: 13 տարեկանից զբաղվում է պարով: 2010 թվականին մասնակցել է Super Model մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը։ Այժմ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող է։

 

 

Մարինեն 22 տարեկան է: Մանկուց հաճախել է պարի, սովորել է «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայում: 10 տարեկանում արժանացել է «ՄԻՍՍ ՀՄԱՅՔ» մրցանակին, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների: Ավարտել է «ATEX» նորաձևության կենտրոնը: Այժմ սովորում է Հայ-ռուսական համալսարանի Կառավարման ֆակուլտետում:

 

 

Մրցույթի շրջանակներում Հայաստան կժամանեն  ռուս երգիչ, կոմպոզիտոր Միշել Դարը, հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան, երգչուհի, մոդել, դերասանուհի Բուկատարան (Մարիա Բուկատար), հեռուստառադիոհաղորդավար Պավել Դիկանը, երգչուհի Ալիսա Դանելիան, «Նոր ալիք-2012» մրցույթում հանդես եկած երգիչ Մայքլ Բլեյզը:

 

«Միսս ԱՊՀ 2017»-ին Հայաստանը կներկայացնեն Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանը