5 մատչելի հնարք խնամված և գեղեցիկ լինելու համար

13:12 • 24.05.17

Ոչինչ ավելի համոզիչ չէ, քան գովազդը, հատկապես այն գովազդը, որը խոստանում է ձեզ ավելի գրավիչ դարձնել: Եվ ահա, դուք սկսում եք պահարանները տարբեր սրվակներով ու քսուքներով լցնել, որոնք հնարավոր է` օգտակար լինելու փոխարեն վնասեն ձեզ կամ պարզապես անօգուտ լինեն:

 

Interesnoznat-ը գրում է, որ այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է իմանալ, թե ինչն է համապատասխանում ձեր մաշկին, իսկ ինչն անիմաստ ու անօգուտ է ձեզ համար: Այս կոսմետիկ միջոցների դեպքում կարիք չկա գումար վատնել ու գնել դրանք, քանի որ այդ ամենը հեշտությամբ կարելի է պատրաստել տանը:

 

1.      Շուրթերի սկրաբ

Գովազդատուները խոստանում են, որ թանկարժեք սկարբը ձեր շուրթերն ավելի փափուկ ու գրավիչ կդարձնի և կվերացնի բոլոր ճաքերը, սակայն դրա արդյունքն այնքան էլ երկարատև չէ: Նման արդյունքի հասնելու համար բավական է մեկ գդալ շաքարավազը: Խառնեք այն շուրթերի բալզամի կամ վազելինի հետ, apa մերսող շարժումներով տարածեք շուրթերին: Կրկնեք շաբաթը 3 անգամ: Նման սկրաբը կարող եք օգտագործել նաև դեմքի մաշկի համար:

 

 

2.      Թեփի դեմ շամպուն:

Իրականում շամպունները բուժիչ հատկություններ չունեն, դրանք միայն մաքրում են գլխամաշկը: Թեփի դեմ շամպուններն ավելի շատ փափկեցնող միջոցներ են պարունակում, քան մյուսները, սակայն դրանք ևս չեն կարող մեկընդմիշտ վերացնել թեփը: Թեփից ազատվելու համար պարզապես դիմեք բժիշկի:

 

 

3.      Հակացելյուլիտային քսուք:

Նույնիսկ ամենաթանկարժեք քսուքը չի ազատի «նարնջի կեղևից»: Նման քսուքներ գնելու փոխարեն, ավելի լավ է մարզասրահ գնացեք ու փորձեք առողջ կյանքով ապրել: Մոռացեք արագ սննդի ու յուղոտ ուտեստների մասին և կազատվեք ցելյուլիտից:

 

 

4.      Ճյուղավորված վարսերի դեմ քսուք:

Մի հավատացեք գովազդին, քանի որ ճյուղավորված վարսերից ազատվելու լավագույն տարբերակը դրանք կտրելն է:

 

 

5.      Դիմակներ, սկրաբներ ու քսուքներ ոտքերի համար:

Կարիք չկա այս միջոցների համար գումար վատնել, քանի որ ոտքերի մաշկը փափկեցնելու համար համապատասխանում են սովորական քսուքները, իսկ մաշկը խնամելու համար օգտագործեք մարմնի սովորական սկրաբ:

 

5 մատչելի հնարք խնամված և գեղեցիկ լինելու համար