Համացանցում հայտնվել է «Գահերի խաղի» նոր թրեյլերը
«Գահերի խաղը» հեռուստասերիալի նախավերջին՝ յոթերորդ մասի պրեմիերային հաշված օրեր են մնացել: Պրեմիերան կայանալու է հուլիսի 16-ին, այդ պատճառով էլ հեռուստասերիալի պրոդյուսերները գնալով ավելի շատ տեղեկատվություն են տրամադրում դրա մասին:
Նոր թրեյլերում արդեն լավ ծանոթ հերոսներն են, որոնք կերպարային նոր զարգացումներով կզարմացնեն հեռուստասերիալի երկրպագուներին:
«Ես ծնվել եմ, որպեսզի կառավարեմ Յոթ թագավորությունները»,- թրեյլերում ասում է Դայներիս Տարգարիանի դերը մարմնավորած Էմիլիա Կլարկը:







