Արհեստական թարթիչներ ամրացնելու 6 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ

19:29 • 25.05.17

Խիտ ու երկար թարթիչները բոլոր աղջիկների երազանքն են: Թարթչաներկի գովազդներում մոդելները հենց արհեստական թարթիչների շնորհիվ այդպիսի արտահայտիչ հայացք ունեն:

 

Tochka-ն գրում է, որ աղջիկներին թվում է, թե արհեստական թարթիչներ ամրացնելը շատ հեշտ է, սակայն որոշ նրբություններ չիմանալու պատճառով այդ գործընթացը կարող է երկարատև ու տանջալի դառնալ:

 

Ահա արհեստական թարթիչներ ամրացնելու մի քանի կանոն, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները:

 

1.      Առաջին հերթին դիմահարդարումը մաքրելու քսուքի միջոցով յուղազրկեք կոպերը: Միայն այս դեպքում կկարողանաք սոսնձել թարթիչները:

 

 

2.      Արհեստական թարթիչներ գնելիս ուշադրություն դարձրեք դրանց երկարությանը: Եթե դրանք ավելի երկար են, քան ձեր թարթիչները, կտրեք ավելորդ հատվածները:

 

 

3.      Ձեռքի վրա մի փոքր հատուկ սոսինձ լցրեք ու տարածեք թարթիչների հիմքի հատվածին: Սպասեք մինչև սոսինձը փոքր–ինչ ամրանա:

 

 

4.      Մեջտեղից բռնեք արհեստական թարթիչն ու ամրացրեք: Սկսեք ամրացնել աչքի ներսի անկյունից ու աստիճանաբար սեղմելով ամբողջովին ամրացրեք դրանք: Վերջում փոքրիկ փայտիկով զգուշությամբ սեղմեք, որպեսզի ավելի լավ կպնի:

 

 

5.      Ամրանալու հատվածում սև մատիտ քսեք, որպեսզի թաքցնեք սոսնձի բոլոր հետքերը:

 

 

6.      Թարթչաներկ տարածելու ընթացքում զգուշությամբ բռնեք թարթիչները, որպեսզի չպոկվեն:

 

Արհեստական թարթիչներ ամրացնելու 6 կանոն, որ պետք է իմանա յուրաքանչյուր աղջիկ