12 խորամանկություն հատուկ աղջիկների համար
Բոլոր աղջիկներն էլ գիտեն, թե ինչ դժվար է միշտ կատարյալ տեսք ունենալը: Այս ամենը չափից շատ ժամանակ ու հնարավորություններ է պահանջում:
Adme-ն գրում է, որ այս խորամանկությունները կհեշտացնեն բոլոր աղջիկների կայքնը: Ահա աղջիկների համար ամենակարևոր ու արժեքավոր խորհուրդները...
1. Թարթչաներկի միջոցով կարող եք թաքցնել ներկված վարսերի աճած արմատները: Այս հնարքը շատ լավ է գործում մուգ վարսեր ունեցող աղջիկների դեպքում:

2. Բնական լոքոններ անելու համար պարտադիր չէ վարսահարդարման սրահ այցելել: Պարզապես խոնավեցրեք վարսերը, այնուհետև ոլորեք դրանք ու վարսահարդարիչի միջոցով չորացրեք:

3. Եթե վարսերը հաճախ են էլեկտրականացվում, ապա սանրի վրա անձեռոցիկ անցկացրեք:

4. Շատ աղջիկներ դժվարություններ են ունենում հաճախ յուղոտվող վարսերի պատճառով: Այս խնդիրը լուծելը բավականին հեշտ է: Վարսերը լվանալուց հետո օսլայով կամ մանկական փոշիյով դիմակ պատրաստեք ու տարածեք վարսերի արմատներին: 20 րոպեք հետո լվացեք վարսերը:

5. Վարսերին փարթամություն հաղորդելու համար ատամի խոզանակ օգատգործեք: Խոզանակով վարսերն արմատների հակառակ ուղղությամբ սանրեք ու հավասարեցրեք:

6. Նարդոսի յուղը կօգնի երկար թարթիչներ ձեռք բերել: Պարզապես մի քանի կաթիլ յուղ ավելացրեք թարթչաներկի մեջ:

7. Աչքերի կատարյալ դիմահարդարում անելու համար օգնության է հասնում կպչուն լենտը: Պարզապես հետևեք լուսանկարի օրինակին:

8. Բամբակով փայտիկի օգնությամբ առօրյա դիմահարդարումը կարող եք երեկոյան դիմահարդարման վերածել:

9. Դիմահարդարման վրձնի ձևը հեշտությամբ կարելի է փոխել՝ օգտագործելով «անտեսանելի մազակալները»:

10. Դեմքի կարմիր հետքերից ազատվելու համար ասպիրին օգտագործեք: Դրա համար մի քանի դեղահաբ գցեք ջրի մեջ ու տարածեք դեմքին: 5 րոպե հետո լվացվեք:

11. Վարսերի լաքի միջոցով այլևս երբեք ոտքերը կոշիկների մեջ չեն քրտնի ու սայթաքի: Պարզապես ոտքերի թաթերի հատվածին վարսերի լաք փչեք:

12. Հակասեպտիկ միջոցները կօգնեն ազատվել քրտինքից: Բամբակի միջոցով տարածեք նյութը թևերի տակի հատվածում ու թույլ տվեք, որ չորանա:








