Սիլվա Հակոբյանի և նշանածի լուսանկարն իրենց դպրոցում
Վերջին զանգի օրվա առթիվ երգչուհի Սիլվա Հակոբյանը դասընկերների հետ լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Ավարտել ենք դպրոցը 12 տարի առաջ, բայց մինչ օրս անբաժան ենք...
Շնորհավոր Վերջին զանգ»:
Լուսանկարում երևում է նաև Սիլվայի նշանածը՝ Նորայրը։
Tert.am Life-ի հետ բացառիկ հարցազրույցում Սիլվան պատմել էր, որ սիրելին իր դասընկերն է եղել և առաջին դասարանից սիրահարված է եղել իրեն, սակայն իրենց հարաբերությունները սիրային զարգացում են ստացել միայն վերջերս։ Ի դեպ, Սիլվայի և Նորայրի ամուսնությունը սարերի հետևում չէ։
Լուսանկարում Նորայրը ձախից երկրորդն է։








