Ռազմիկ Ամյանը, Խորեն Լևոնյանը և այլ հայտնիներ ՀՀ վաստակավոր ու ժողովրդական արտիստի կոչում ստացան

19:11 • 28.05.17

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը, որի ժամանակ մի շարք հայտնիներ պարգևատրումներ ստացան։ Tert.am Life-ը ներկայացնում է, թե ով ինչ կոչման արժանացավ միջոցառման ժամանակ։ 

Դերասան Արմեն  Էլբակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: 

Երգչուհի Էմմա Պետրոսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 

Երգիչ Ռազմիկ  Ամյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: 

Հենրիխ  Մխիթարյանը պարգևատրել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել էր, որ դերասան Խորեն Լևոնյանին հունվարի 23-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Այսօր կայացած միջոցառման ժամանակ Խորենը պաշտոնապես պարգևատրվել է։

 

 

 

 

Ռազմիկ Ամյանը, Խորեն Լևոնյանը և այլ հայտնիներ ՀՀ վաստակավոր ու ժողովրդական արտիստի կոչում ստացան