10-ամյա դիմահարդար տղան օր օրի ավելի ճանաչված է դառնում համացանցում

16:22 • 29.05.17

 

Բյութի ոլորտի ներկայացուցիչները շարունակում են փորձել զարմացնել և ուշադրություն գրավել: Նրանք ամեն սեզոնին նոր թրենդներ են առաջարկում և ամեն կերպ փորձում են չկրկնվել ոչ միայն արտադրանքում, այլև մատուցման ձևում:

 

Tochka-ն գրում է, որ 10-ամյա բյութի-բլոգեր Ջեյքը օր օրի ավելի ճանաչված է դառնում համացանցում: Նրա կարողություններին նույնիսկ ամենափորձառու աղջիկները կնախանձեին: Ջեյքին առաջին անգամ նկատել են, երբ նրա մայրը որդու դիմահարդարման տեսագրությունը Facebook-ում է տեղադրել:

 

Այդ տասագրությունը մի քանի օրում 59 մլն դիտում է ունեցել: Այժմ տղան համացանցում ավելի քան 100 հազար հետևորդ ունի ու շարունակում է կատարելագործել իր հմտությունները:

 

 

 

10-ամյա դիմահարդար տղան օր օրի ավելի ճանաչված է դառնում համացանցում