Զբոսաշրջիկների սիրելի վայրը` Աբովյանի «Ջազզվեն», գործում է նոր դիզայնով

16:30 • 29.05.17

Հանրապետության օրվա` Մայիսի 28–ի առթիվ Երևանի Աբովյան փողոցում պարային ակտիվ ռիթմեր էին։ «Ջազզվե» սրճարանը հրավիրել էլ դիջեյ Լեոյին` ապահովելու  սրճարանի այցելուների ու անցորդների լավ տրամադրությունը։

 

Զբոսաշրջիկների սիրելի վայրը դարձած «Ջազզվեն» Աբովյան փողոցում ևս գործում է նոր դիզայնով և թարմացված մենյուով։ Ամառային երեկոն այստեղ անցկացնել շատերն են նախընտրում, սակայն այցելուների գերակշռող մասը զբոսաշրջիկներ են։

 

«Աբովյան փողոցի «Ջազզվեն» տարբերվում է նրանով, որ այստեղ զբոսաշրջիկները շատ են։ Առաջին անգամ ենք այստեղ նմանատիպ միջոցառում կազմակերպում, սակայն խոստանում ենք, որ սա ավանդույթ կդառնա։ Միջոցառումները  շարունակական կլինեն ամբողջ սեզոնի ընթացքում, որովհետև սա ակտիվ փողոց է, գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակին կից»,– ասաց սրճարանների ցանցի փոխտնօրեն Սիլվա Ղամբարյանը։

 

 

Առջևում հունիսի 1–ն է` Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ևս «Ջազզվեն» միջոցառումների շարք ունի։ Ժամը 13։00–ից Օպերայի «Ջազզվեում» կսկսվի հյուրասիրություն` փոքրիկները կհամտեսեն տեղում պատրաստվող «Ֆրոզեն» յուգուրտներն ու քաղցր բամբակները, կլինեն փուչիկներով կերպարներ, երեխաներին կառաջարկվի անվճար ակվա–գրիմ։ «Ջազզվեն» կազմակերպել է նաև մանկական շոու ծրագրեր, խաղեր, երգեր, պղպջակների շոու։ Միջոցառման ռիթմերը կապահովի մանկական դիջեյը։

 

Մանկական միջոցառումների շարք կլինի նաև «Ջազզվե քիդս»–ում։ Ամբողջ օրվա ընթացքում այնտեղ կանցկացվի «Փոքրիկ գիտունիկներ» խաղ, կլինեն նվերի տեսքով փուչիկներ, լոլի պոպսեր, կավերի ներկման հնարավորություն, տիկնիկային ներկայացում և այլ հետաքրքիր միջոցառումներ։

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Զբոսաշրջիկների սիրելի վայրը` Աբովյանի «Ջազզվեն», գործում է նոր դիզայնով