4 հնարք՝ խազերը մաքրելու համար

15:31 • 30.05.17

 

Փոքրիկ, անզգույշ շարժումի հետևանքով ձեր իրերի վրա կարող են խազեր առաջանալ: Առաջին հայացքից խազերը մաքրելն անհնար է թվում և շատերը պարզապես դեն են նետում խազված իրերը, սակայն իրականում դրանք հնարավոր է մաքրել: Պարզապես պետք է մի քանի խորամանկ հնարք իմանալ:

 

Adme-ն գրում է, որ այս հնարքները ճիշտ օգտագործելու շնորհիվ կկարողանաք մաքրել սիրելի իրերն ու ազատել խազերից:

 

1.      Ապակին խազերից ազատելու համար օգնության է հասնում ատամի մածուկը: Առանց ավելորդ բաղադրիչների մածուկը բամբակե սկավառակի կամ փափուկ կտորի վրա լցրեք ու 10 վայրկյան տարածեք ապակու վրա: Տեխնիկայի դեպքում չոր անձեռոցիկով մաքրեք մածուկի հետքերը, իսկ սովորական ապակին ջրի միջոցով մաքրեք:

 

 

 

2.      Կաշվե իրերը խազերից ազատելու համար օգնության է հասնում ձիթապտղի յուղը: Մի քանի վայրկյանի ընթացքում յուղի մեջ թրջած կտորով մերսեք կոշիկները, իսկ հետո չորացրեք սովորական կտորով: Այս դեպքում կարող է օգնել նաև եղունգների լաքը: Պարզապես խազերին համապատասխան գույնի լաք տարածեք:

 

 

3.      Փայտե մակերևույթները մաքրելու համար կարող եք յոդ օգտագործել: Մի քանի կաթիլ յոդը բացեք ջրում ու տարածեք խազերին: Կարող է օգնել նաև ընկույզը: Պարզապես խազված հատվածներին ընկույզ քսեք:

 

 

4.      Պլաստմասե նյութերից մակերևույթները մաքրելու համար օգտագործեք վարսահարդարիչը: Վարսահարդարիչի տաք օդը փչեք խազերին ու 15 րոպե անց կտորով մաքրեք մակերևույթը:

 

4 հնարք՝ խազերը մաքրելու համար