5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար

17:22 • 31.05.17

 Ժամանակակից կոսմետոլոգիան շատ է զարգացել ու հոնքերի խնամքի հազարավոր տարբերակներ է առաջարկում:

 

Interesnoznat-ը գրում է, որ դրանց շարքում ամենաճանաչվածը հոնքերի տատուաժն է, որից պետք է խուսափել և ահա, թե ինչու.

 

·         Դա հնաոճ տեսք ունի: Այժմ նորաձև է ամեն բնականը՝ բնական վարսեր, դիմահարդարում, և հոնքեր: Մասնագետները փաստում են, որ նույնիսկ ամենալավ ու վարպետորեն արված տատուաժը տարբերվում է բնականից ու արհեստական տեսք է ստեղծում:

 

·         Այն չի մաքրվում: Հաշվի առեք, որ այն չի մաքրվում մի քանի ամսից մինչև մեկ տարի: Դա նշանակում է, որ եթե հոնքերի ձևը ձեզ դուր չգա, ապա ստիպված կլինեք դեռ երկար ժամանակ նման հոնքերով ապրել:

 

·         Տատուաժը մաքրում են լազերի օգնությամբ:  Սա տատուաժը մաքրելու լավագույն տարբերակն է, սակայն այն բավականին ցավոտ է ու թանկ արժե: Տատուաժը մաքրելու համար 4-5 անգամ պետք է լազերային պրոցեդուրա անցնել:

 

·         Այն տարիք է ավելացնում: Դաջված հոնքերն ավելացնում են 5 տարի: Այս մասին փաստում են բոլոր մասնագետները:

 

·         Սխալվելու հավանականությունը շատ մեծ է: Նույնիսկ ամենափորձառու վարպետը կարող է սխալվել: Ամենատարածված սխալներից են գույնի սխալ ընտրությունն ու հոնքերի թեքությունը: Մի փոքր անզգույշ շարժում և ձեր հոնքերից մեկը մյուսից բարձր կլինի կամ էլ չափից շատ մուգ գույն կունենա:

5 պատճառ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար