Հայ հայտնիների բիզնեսները. մաս 2

22:11 • 31.05.17

 

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չի բավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։

 

Հաճախ նրանք եկամուտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմն այդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին, երբեմն` պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։

 

Բիզնեսմենների առաջին տասնյակին արդեն ներկայացրել ենք։  Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների բիզնեսները։

 

Նարբեն և Աստղիկը ժամանակին  ունեին  հարսանիքների կազմակերպմամբ զբաղվող ընկերություն։ Հիմա նրանք հիմնել են հագուստի խանութ։

 

Картинки по запросу նարբե աստղիկ

 

Դավիթ Աղաջանյանը թողարկել է թևնոցների իր հավաքածուն, որի դիզայնով ինքն ու սիրելին՝ երգչուհի Աննա Դովլաթյանն են զբաղվում։

 

Картинки по запросу դավիթ աննա

 

Արմինկան Երևանում ուներ գեղեցկության իր սրահը։ Նրա` ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։ Նա ունի նաև իր ատելյեն և այժմ զբաղվում է հագուստի դիզայնով։

 

Картинки по запросу արմինկա

 

Արամեն տարիներ առաջ իրականացրեց իր երազանքն ու հիմնեց սեփական կարաոկե ակումբը։

 

Картинки по запросу արամե

 

Հովհաննես Ազոյանն ունի իր գինետունը։ Մոտ մեկուկես տարի է, ինչ այն գործում է։

 

 

Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։

 

Картинки по запросу սոնա շահգելդյան

 

ՀՏ Հայկոն տարիներ առաջ հիմնեց իր առաջին բիզնեսը։ Ռեփերն իրեն գտավ բիզնեսմենի կարգավիճակում։ Հետագայում նա հրաժարվեց ռեփից, փոխարենը, ընդլայնեց ռեստորանային բիզնեսը։ Այժմ նա փաբ, ռեստորան և ճաշարան ունի։

 

Картинки по запросу հտ հայկո

 

Երգիչ Հայկոն ժամանակին հասկացավ, որ լավ է վաստակում ոչ միայն երգելով, այլև երգեր գրելով, գործիքավորում անելով և հիմնեց սեփական ստուդիան։

 

Картинки по запросу հայկո

 

Քրիստինա Կարապետյանը հիմնել է ֆոտոստոդիա։ Բիզնեսը նրա և սիրելիի` Կարոյի համատեղ աշխատանքն է։

 

Картинки по запросу քրիստինա կարապետյան բիզնես

 

Արմենչիկն ունի օնլայն բիզնես, որտեղ վաճառում է մանկական հագուստներ:

 

Картинки по запросу արմենչիկ

Հայ հայտնիների բիզնեսները. մաս 2