Առաջին լուսանկարները Սոչիում հայկական մրցանակաբաշխությունից

23:45 • 31.05.17

 

Սոչիում մեկնարկել է «Արմենիա TV»–ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որի մասին  Tert.am Life–ն ավելի վաղ պատմել էր իր ընթերցողներին։

 

Մրցանակաբաշխությունն ամփոփում է տարվա հիթերը։ Առաջին մրցանակակիրներն արդեն հրապարակել են լուսանկարներ իրենց մրցանակով։

 

Եվ այսպես, Արամեն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ մրցանակի է արժանացել իր և կնոջ` Աննա Թովմասյանի «Իմն ես» կոչվող զուգերգի համար։ 

 

«Շնորհավոր, սերս»,– գրել է նա։ Ի դեպ, Աննան Արամեի հետ չի մեկնել մրցանակաբաշխությանը, քանի որ հղիության վերջին շրջանում է։ 

 

 

 

Սարգիս Ավետիսյանը ևս լուսանկար է հրապարակել և մակագրել. «Այսօր Սոչի քաղաքում կայացավ «Տարվա Երգ» մրցանակաբաշխությունը, որտեղ իմ «Սիրահարվել եմ» երգն արժանացավ մրցանակի։ Այս մրցանակը միայն իմը չէ. Շնորհակալ եմ երգի և տեսահոլովակի ստեղծագործական թիմին։ Շնորհակալ եմ Ձեզ, իմ շատ սիրելի լսարան, որ սիրում ու գնահատում եք իմ աշխատանքը։ Այն ինձ ոգևորում է ու պարտավորեցնում անել նոր աշխատանքներ և արդարացնել Ձեր սպասելիքները։ Ձեզ շատ սիրում եմ ու խոստանում ուրախացնել իմ նոր գործերով»։

 

 

Արաբո Իսպիրյանը նույնպես մրցանակի է արժանացել։

 

Առաջին լուսանկարները Սոչիում հայկական մրցանակաբաշխությունից