5 զվարճալի կայք, որ կսպանեն ձանձրույթը

17:13 • 01.06.17

 

Ձանձրույթի դեմ կարող եք պայքարել համացանցի միջոցով: Եթե ոչինչ չունեք անելու ու ցանկանում եք առանց տանից դուրս գալու լավ ժամանակ անցկացնել, ապա դիմեք այս կայքերի օգնությանը:

 

Adme-ն գրում է, որ այս կայքերը շատ զվարճալի են ու կօգնեն ժամանակն աննկատ անցկացնել:

 

Գտեք անտեսանելի կովին

Այս կայքում պետք է ձայնի ուժգնության օգնությամբ գտնեք անտեսանելի կովին:

 

 

Սեղմեք կոճակին

Եթե ձանձրանում եք, ապա այս կոճակը կօգնի հետաքրքիր զբաղմունքներ գտնել:

 

 

Նկարիր սա

Եթե սիրում եք նկարել, ապա օգտվեք այս կայքից: Այն հատուկ առաջադրանքներ է տալիս, որոնք պետք է նկարել:

 

 

Ֆեյսբուքի դեմքերը

Այս կայքում կարող եք գտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցի բոլոր օգտատերերի դեմքերը՝ նույնիսկ ձերը:

 

 

Neave

Այս կայքը միանգամից մի քանի հետաքրքիր կայքեր է պարունակում, որոնք կօգնեն հաճելի և զվարճալի ժամանակ անցկացնել:

 

5 զվարճալի կայք, որ կսպանեն ձանձրույթը