Դալիթան «Գրան Պրի» է ստացել Մալթայում կայացած Miss European Beauty 2017 գեղեցկության մրցույթին
Պատանի երգչուհի Դալիթան Մալթայում մասնակցել է Miss European Beauty 2017 գեղեցկության մրցույթին և արժանացել Գրան Պրիի` Young Miss European Beauty 2017 անվանակարգում:
Երգչուհու մասնակցությունը մրցույթին պատահական է եղել։ Այս օրերին, որպես հատուկ հյուր, Դալիթան մասնակցում էր Մալթայում կայանալիք International Folk Festival-ին։ Գեղեցկության մրցույթին մասնակցելու առաջարկ նա ստացել է փառատոնի կազմակերպիչներից։
Անսպասելի առաջարկն ընդունելը երգչուհու համար որոշիչ է եղել։ Նա դարձել է թագակիր և նոր առաջարկ է ստացել` մասնակցելու Pierre Gardin ֆրասիական բրենդի Փարիզում կայանալիք ցուցադրությանը։









