Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել

15:20 • 02.06.17

 

ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, երևանյան մենահամերգից հետո դեռևս չի  մեկնել ԱՄՆ։ Օգտվելով Հայաստանում լինելու հնարավորությունից` երգիչը նաև տեսահոլովակ է նկարահանել, որի լուսանկարները Tert.am Life–ը ներկայացնում է իր ընթերցողներին։

 

Տեսահոլովակի համար ընտրված երգը հայտնի  «Թե աչքերս քեզ որոնեն» ստեղծագործությունն է, որի երաժշտության հեղինակը Լևոն Սևանն է, խոսքերինը` Սիլվա Կապուտիկյանը։ Այսպիսով` երգիչը նոր շունչ է տալիս հին երգին։

 

Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:

 

Տեսահոլովակը մի  քանի օրից ներկայացվելու է Հայաստանում և Լոս Անջելեսում՝ հունիսի 18-ին Ձախ Հարութի լոսանջելեսյան համերգին ընդառաջ:

 

 

Ձախ Հարութը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել