93-ամյա հարսնացուն համացանցում հարսանեկան զգեստի ընտրության քվեարկություն է սկսել

10:24 • 03.06.17

 Վերջերս համացանցում գրառում է տարածվել, որտեղ 93-ամյա կինը խնդրում է օգնել իրեն հարսանեկան զգեստ ընտրել: Այս հուզիչ պատմությունը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

 

Spletnik-ը գրում է, որ 93-ամյա Սիլվիա Մարտինը պատրաստվում է  ամուսնանալ, սակայն չի կողմնորոշվում հարսանեկան զգեստի ընտրության հարցում: Այն խանութը, որտեղ Սիլվիան գնումներ էր կատարում, որոշել է օգնել կնոջն ու նրա լուսանկարները համացանցում է տարածել: Օգտատերերը կարող են օգնել նրան ու ընտրել, թե որ զգեստով Սիլվիան ամուսնանա:

 

Սիլվիայի սիրո պատմությունը բավականին հուզիչ է: Նա 20 տարի չի կարողացել ամուսնանալ իր սիրելիի հետ: 88-ամյա Ֆրենկ Ռեմոնդան արդեն 20 տարի է փորձում էր ամուսնանալ նրա հետ, սակայն Սիլվիան ձգձգում էր հարսանիքը: Նա չէր ցանկանում փոխել հանգուցյալ ամուսնու ազգանունը: Այս ընթացքում Սիլվիան ու Ֆրենկը ծերանոցում էին ապրում: Սիլվիան որոշ ժամանակ անց տեղափոխվում է այլ ծերանոց, սակայն հասկանում է, որ չի կարող ապրել առանց Ֆրենկի ու վերադառնում է նրա հետևից:

 

Երջանիկ զույգի հարսանիքն այս տարվա հուլիսին է կայանալու:

 

93-ամյա հարսնացուն համացանցում հարսանեկան զգեստի ընտրության քվեարկություն է սկսել