«Եվրատեսիլ 2018»–ին Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովան Հայաստանում է. նա ելույթ կունենա «Միսս ԱՊՀ» մրցույթին
Այսօր Երևանում կկայանա «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը, որի ժամանակ ելույթ կունենա նաև երգչուհի «Եվրատեսիլ 2018» մրցույթին Ռուսաստանի դեսպան Յուլիա Սամոյլովան, որին թույլ չտվեցին մասնակցել Ուկրաինայում կայացած «Եվրատեսիլ 2017»–ին, արդյունքում Ռուսաստանն այս տարի դուրս մնաց մրցույթից։
Յուլյան այսօր կկատարի Flame Is Burning ստեղծագործությունը, որով պատրաստվում էր ներկայանալ «Եվրատեսիլ 2017»–ին: Սամոյլովան առաջին անգամ այս երգը կներկայացնի Ռուսաստանի սահմաններից դուրս:
Հիշեցնենք, որ «Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան աղջիկներ։ Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Շուշան Երիցյանը, Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:








