Վաչեի և Գայանեի դստեր առաջին լուսանկարը

17:49 • 06.06.17

 

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանն ու լրագրող Գայանե Մանուկյանն այս տարի ծնողներ դարձան։ Նրանց առաջնեկը ծնվեց հունվարի 25–ին։

 

Զույգն աղջնակին անվանակոչել է Միա։

 

Փոքրիկն արդեն 4 ամսական է։ Ամիսներ շարունակ ծնողները ցույց չէին տալիս իրենց դստերը և ահա, Գայանեն հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որտեղ երևում է նաև նրա դեմքը։

 

Գայանեն դստեր հետ զբոսնել է երևանյան այգիներից մեկում։ Հենց այդ օրվա լուսանկարն էլ տեղ է գտել Ինստագրամի նրա էջում։

 

 

Վաչեի և Գայանեի դստեր առաջին լուսանկարը