Արամեի կազմակերպած ընդունելությունը դստեր և կնոջ համար

18:10 • 07.06.17

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ երգիչ Արամեն և Աննա Թովմասյանը ծնողներ են դարձել։ Նրանց առաջնեկն աղջիկ է։ Զույգը փոքրիկին տվել է Աննա Մարիա անունը։ 

 

Աննան և փոքրիկն այսօր դուրս են գրվել հիվանդանոցից։ Նորաթուխ հայրիկը ընդունելություն է կազմակերպել սիրելի աղջիկների համար։ Իրենց տանը հատուկ ձևավորմամբ անկյուն է պատրաստել` Աննա Մարիային տուն բերելու առթիվ։

 

Երգիչը Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և իր երջանկության մասը դարձրել նաև երկրպագուներին։

 

 

Արամեի կազմակերպած ընդունելությունը դստեր և կնոջ համար