Տիմատին հրաժարվում է ոգելից խմիչքներից. ինչ պայմաններում է ռեփերն ապրում Երևանում

17:57 • 07.06.17

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ ռեփեր Տիմատին կրկին ժամանել  է Երևան։ Այսօր նա կերգի ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր հարսանիքին, իսկ վաղը մենահամերգ կունենա Հանրապետության հրապարակում։

 

Tert.am Life–ը փորձել է պարզել, թե ինչ պայմաններում է Երևանում ապրում Տիմատին և ինչ ռայդեր է ներկայացնում հյուրանոցին։ Երևան գալիս, նա ամեն անգամ նախընտրում է միևնույն հյուրանոցի միևնույն համարը։ Դա համարվում է հյուրանոցի լավագույն համարը, որը նախընտրում են Հայաստան ժամանած աստղերը։ Ի դեպ, հյուրանոցի կայքէջից տեղեկացանք, որ ընդարձակ սենյակի օրավարձը կազմում է 180.000 դրամ։

 

Սովորաբար, աստղերը նախապես հայտնում են իրենց նախասիրությունը` հատուկ շոկոլադ, ընմպելիք կամ ուտեստ։ Պարզվում է` Տիմատին հատուկ պահանջներ չունի, թե սենյակում ինչ պետք է լինի։ Միակ բանը, որ նա ամեն անգամ պատվիրում է Երևանում` լոլիկով և վարունգով աղցանն է` համեմված մայոնեզով կամ թթվասերով։ Մյուս պատվերներն ամեն անգամ փոփոխվում են։ Օրինակ` այսօր հավով կամ տավարի մսով ապուր է պատվիրել։

 

 

Ոգելից խմիչքներից Տիմատին կտրականապես հրաժարվում է, համենայն դեպս, հյուրանոցում ոչ մի անգամ ոգելից խմիչք չի պատվիրել։ Ռեփերին գինի են առաջարկել, սակայն նա դրանից էլ է  հրաժարվել։

 

Տիմատիի հետ կապված միակ առանձնահատկությունն անվտանգության աշխատակիցների մշտական ներկայությունն է։ Նրանք ամենուր ուղեկցում են ռեփերին և հոգում, որ նրան չմոտենան, չլուսանկարվեն, սակայն չեն լինում դեպքեր, երբ հյուրանոցի բարը փակեն, որովհետև Տիմատին այնտեղ է։  

 

2015 թվականին, երբ Տիմատին ժամանել էր Երևան, շատ քիչ ժամանակ էր անցկացրել հյուրանոցում, իսկ ահա այս տարվա մայիսին հիմնական ժամանակն անցկացրել է հյուրանոցում։ Այսօր էլ Երևան ժամանելուց հետո ռեփերը ժամանակի մեծ մասն անցկացրել է հյուրանոցում։

 

 

2015 թվականի հյուրանոցի մոտ երկրպագուներ էին հավաքվել` երգչին տեսնելու համար։ Նախորդ և այս անգամները երկրպագուների հոսք նկատելի չի եղել։

 

Համերգից հետո Տիմատին չի մնա Երևանում։ Հենց այդ գիշեր, կամ հաջորդ առավոտյան նա կմեկնի Մոսկվա։

 

Ահա և Տիմատիի նախընտրած հյորանոցային համարի լուսանկարները.

 

Տիմատին հրաժարվում է ոգելից խմիչքներից. ինչ պայմաններում է ռեփերն ապրում Երևանում