Մահացել է Արմեն Թութունջյանը` Չիկոն

23:46 • 08.06.17

 
73 տարեկանում այսօր մահացել է հայկական ջազի ակունքներում կանգնած երաժիշտ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն: 

 

Նա հանկարծամահ է եղել։ Պատճառը դեռևս հայտնի չէ։ Արմեն Թութունջյանը որևէ հիվանդությամբ չէր տառապում:

 

Դեպքի պահին նա եղել է թենիսի մարզադաշտում։

 

Չիկոն Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

Մահացել է Արմեն Թութունջյանը` Չիկոն