5 պատճառ տարիքով ավելի փոքր տղամարդկանց հետ հանդիպելու համար

10:38 • 10.06.17

Տարածված ասացվածք կա՝ «Սերը տարիք չի հարցնում»: Սա հենց այն կանանց մասին է, ովքեր իրենցից տարիքով ավելի փոքր տղամարդկանց հետ են հանդիպում կամ ամուսնանում, իսկ հետո ամաչում են խոսել տարիքային տարբերության մասին:

 

Greatpicture-ը գրում է, որ կանանց համար շատ ավելի նախընտրելի է տարիքով ավելի փոքր տղամարդկանց հետ հանդիպելը: Ահա 5 պատճառ, որոնք ապացուցում են դա.

 

1.      Տղամարդիկ ավելի շուտ են ծերանում, քան կանայք: Տարիքի հետ մարդկանց արտաքինը փոխվում է: Տղամարդկանց դեպքում տարիքն ավելի ակներև է, քան կանանց, քանի որ կանայք տարիների ընթացքում հետևում ու խնամում են իրենց մաշկը: Հասուն տարիքում կանայք ցանկանում են իրենց կողքին գեղեցիկ տղամարդու տեսնել, այլ ոչ կիսաճաղատ ու կնճռոտ:

 

2.      Տարիքով ավելի փոքր տղամարդիկ հարգում են կանանց: Նույն տարիքի զույգերի ամուսինները սովոր են կանանց այլ կերպ վերաբերվել: Նման տղամարդիկ չեն գիտակցում, որ կինը հենց իրենց է ընտրել և պետք է հարգել նրան: Տարիքով ավելի փոքր տղամարդիկ հարգում են իրենց կնոջն ու գիտակցում են, որ հենց նա է իրենց պետք:

 

3.      Երկրորդ երիտասարդություն: Տարիքով ավելի փոքր տղամարդու հետ հանդիպելու դեպքում հասուն կանայք հնարավորություն են ունենում երկրորդ անգամ վայելել երիտասարդությունն ու զգալ դրա համը:

 

4.      Երիտասարդ տեսք: Երիտասարդ տղամարդու հետ հանդիպելու դեպքում, կանայք սկսում եմ ավելի շատ հոգ տանել սեփական տեսքի մասին: Նրանք փորձում են ավելի երիտասարդ երևալ ու համապատասխանել իրենց ընտրյալին:

 

5.      Ինտիմ հարաբերություններ: Կանայք երբեք չեն դադարում ինտիմ ցանկություններ ունենալ, սակայն հասուն տարիքի տղամարդիկ արդեն դժվարությամբ են դրանք բավարարում, իսկ երիտասարդ տղամարդը միշտ պատրաստ է կատարել իր կնոջ ցանկությունները: