Դիզայներ Արփինե Կոշտոյանի ոչ ավանդական հարսանիքը
Դիզայներ Արփինե Կոշտոյանն այսօր ամուսնացավ։ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում նա և ընտրյալը՝ Հայկը, փոխանակվեցին ամուսնական մատանիներով և միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։
Tert.am Life–ը ներկա է եղել նրա հարսանյաց հանդեսին և իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասներն ու ֆոտոշարքը։
Զույգը ոչ ավանդական հարսանիք էր կազմակերպել` առանց հայկական ավանդական տաշի–տուշիի և ռեստորանային քեֆի։ Պսակի արարողությանը հաջորդեց զագսի արարողությունը եկեղեցու բակում։ Արարողության ժամանակ հնչում էր դասական երաժշտություն։ Հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել էր երգչուհի Մարին։
Եկեղեցու բակում կայացած միջոցառումից անմիջապես հետո Արփինեն և Հայկը մեկնելու են Բալի, որտեղ կվայելեն իրենց մեղրամիսը։
Նորապսակների սիրո պատմությունը 3 տարի առաջ ամռանն է սկսվել։ Նախորդ տարի զույգը նշանվեց, այսօր արդեն ամուսնացավ։
Դիզայների ընտրյալն ավագ ինժեներ է, գիտությունների թեկնածու։ Սիրելիի մասին խոսելիս Արփինեն միշտ նշում է, որ իրենք լրացնում են միմյանց, քանի որ տեսակով շատ նման են։
































Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







