Սիլվա Հակոբյանն այսօր ամուսնանում է
Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր ամուսնացել է։ Նա և ընտրյալը՝ Նորայրը, այսօր միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել սբ Հռիփսիմե եկեղեցում։
Զույգի հարսանեկան արարողությունն ընթանում է նեղընտանեկան միջավայրում։ Այս գիշեր արդեն նորապսակները կմեկնեն մեղրամսի։
Երգչուհին միշտ հրաժարվում է խոսել ընտրյալի մասին, սակայն ամիսներ առաջ բացառություն էր արել Tert.am Life-ի համար և պատմել սիրելիի մասին։ Ներկայացնում ենք նրա հարցազրույցը ընտրյալի մասին։
-Սիլվա, ինչպե՞ս սկսվեցին քո և Նորայրի հարաբերությունները:
-Ես չեմ սիրում խոսել անձնականիս մասին, դրա համար էլ նշանդրեքիս մասին մարդիկ ուշ իմացան: Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին: Երբ դիտում էի ֆիլմեր ճակատագրական սիրո մասին, արտասվում էի: Երբևէ չեմ մտածել, որ ինքս կարող եմ անցնել դրա միջով:
Ես Նորոյին հանդիպեցի այն ժամանակ, երբ մեծ հիասթափություն էի ապրել և ընդհանրապես չէի ծրագրում նոր հարաբերություն սկսել: Այնպես որ, պետք է հավատալ ճակատագրին՝ վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է, և դու անզոր ես դրա դեմ: Իրականում երկուսս էլ շոկի մեջ ենք, նույնիսկ մեր դասընկերները չէին սպասում, որ այսպիսի բան կլինի:
.jpg?1497087320134)
-Դու և նշանածդ համադասարանցիներ եք եղել:) Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցիր քո ճակատագրական սիրուն:
-Մենք միայն առաջին, երկրորդ դասարանում ենք իրար հետ սովորել: Հետո ես եկա Երևան, սակայն միշտ կապի մեջ եմ եղել Վայքի դասընկերներիս հետ: Պարզվում է՝ ես Նորոյի առաջին սերն եմ եղել:) Միշտ թաքուն սիրել է ինձ: 20 տարի անց մենք պատահական կրկին հանդիպեցինք… Շատ ուրախ եմ, որ Նորոյին ուղնուծուծով գիտեմ, քանի որ իմ համերկրացին է:
Գլխավորն այն է, որ քեզ ազատ զգաս կողակցիդ հետ, մնաս այնպիսին, ինչպիսին կաս, ուղեղդ հանգիստ լինի ու միշտ ժպտաս: Հիմա հասկանում եմ, որ դրանից կարևոր բան չկա:
-Այս տարի ևս ակտիվ աշխատում էիր: Գործունեությանդ խնդիրներ ստեղծե՞լ է ընտրյալիդ հետ:
-Նորայրն ըմբռնումով է մոտենում աշխատանքիս: Ասում է՝ յուրաքանչյուրս մեր գործն ունենք, նույնն է, որ դու ինձ արգելես աշխատանքի գնալ: Սա էլ է ցույց տալիս այն սերը, որ մարդը տածում է իր կողակցի հանդեպ: Առնվազն պիտի անսիրտ լինես, որ մարդուն զրկես իր սիրած աշխատանքից, որով նա ապրում ու շնչում է:
Նորոն դեռևս դիմանում է:) Կարծում եմ՝ հետո էլ կդիմանա: Միակ բանը, որը երկկողմանի չենք կարողանում հաղթահարել, հեռավորությունն է, երբ, օրինակ, 1 ամսով մենկում եմ շրջագայության: Սակայն դա ժամանակի ընթացքում լուծվող հարց է:

-Սիլվա, հիմա ինչի՞ մասին ես երազում:
-Սիրում եմ 7 թիվը, այն միշտ հաջողություն է բերել ինձ: Հուսով եմ՝ 2017-ը հաջողություն կբերի իմ ընտանիքին, այն ընտանիքին, որը նոր պետք է ստեղծեմ: Մի նվիրական երազանք ունեմ՝ ուզում եմ մայրանալ:) Հուսով եմ, Աստծո կամոք, դա կլինի 2017-ին կամ 2018-ին: Անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև զգում եմ, որ նա արմատապես կփոխի կյանքս:
-Դա տարիքայի՞ն ցանկություն է, թե երբ գտնում ես մարդուն, ում հետ երջանիկ ես, ակամայից մայրանալու ցանկություն ես ունենում:
-Իմ պարագայում երկուսն էլ: Ես կարծես պատրաստ լինեմ երեխա ունենալու: Հատկապես, որ զարմուհիներիս ու զարմիկիս շնորհիվ փորձ ունեմ: Ընկերներս ասում են՝ վայելիր այս տարիներդ, երեխա կունենաս, էլ հնարավորություն չի լինի: Ասում եմ՝ այնքան եմ վայելել, որ հիմա ուզում եմ այդ զգացողությունն ապրել: Ես ամեն ինչ ունեմ և շատ երջանիկ եմ: Գլխավորը, որ հիմա ինձ պակասում է՝ երեխան է:







