Չհրապարակված լուսանկարներ Սիլվա Հակոբյանի հարսանիքից

14:49 • 12.06.17

 

Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Սիլվա Հակոբյանն ամուսնացել է։ Նա և Նորայր Մանուկյանը հունիսի 10–ին միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի սուրբ Հռիփսիմե եկեղեցում, փոխանակվել ամուսնական մատանիներով և խոստացել հավերժ սիրել իրար։

 

Հարսանիքի մասին տպավորություններով և լուսանկարներով Սիլվան առաջինը կիսվել էր Tert.am Life–ի հետ։ 

 

«Անհավատալի է այն, ինչ հիմա զգում եմ։ Շատ հուզված եմ, միաժամանակ, մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ կյանքումս նոր փուլ է սկսվում։ Հուսով եմ` ընտանեկան կյանքում էլ երջանկությունը միշտ կուղեկցի ինձ ու Նորոյին»,– պսակի արարողությունից հետո հուզված ասել էր նա։

 

Tert.am Life–ը ներկայացնում է չհրապարակված լուսանկարներ երգչուհու հարսանիքից։

 

Լուսանկարները` Կարեն Սերոբյանի

Չհրապարակված լուսանկարներ Սիլվա Հակոբյանի հարսանիքից