10 հնարք հատուկ գինու սիրահարների համար

18:01 • 12.06.17

Ոչինչ ավելի լավ լինել չի կարող, քան մեկ գավաթ գինին ծանր օրվանից ու համեղ ճաշից հետո: Գիտնականներն ապացուցել են, որ ճաշի ընթացքում մեկ գավաթ գինին դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

 

Twizz-ը գրում է, որ այս հնարքները շատ դուր կգան գինու սիրահարներին: Դրանք թույլ չեն տա, որ փոքրիկ մանրուքները խանգարեն ձեզ վայելել ըմպելիքը:

 

Ինչպե՞ս բացել գինին առանց բացիչի

 

1.      Ինչ-որ ամուր ու երկարավուն իրով խցանը դեպի ներս հրեք

 

2.      Ամուր ժապավենը ծալեք ու անցկացրեք շշի մեջ այնպես, որպեսզի խցանը դրա վրա կանգնի

 

3.      Մի ձեռքով շիշը բռնեք, իսկ մյուսով ժապավեն ծայրերը

 

4.      Ամբողջ ուժով դուրս քաշեք ժապավենն ու խցանը:

 

 

Ինչպե՞ս սառեցնել գինու շիշը

 

1.      Շիշը թաց անձեռոցիկներով պատեք ու դրեք սառնարանը:

 

 

2.      Դույլի մեջ սառույց և աղ լցրեք ու տեղադրեք շիշը:

 

 

3.      Գինով բաժակի մեջ սառեցրած խաղողի հատիկներ լցրեք:

 

 

Ինչպե՞ս պահել բաց գինու շիշը

 

1.      Շիշը մութ տեղում դրեք, որտեղ ջերմաստիճանը չի գերազանցում 20 °С-ը:

 

 

2.      Շիշը խցանով փակեք ամեն անգամ գինի լցնելուց հետո: Այդպես այն կարող է ևս 3-4 օր մնալ:

 

 

3.      Գինին լցրեք սառույցի համար նախատեսված տարաների մեջ ու սառեցրեք:

 

 

Ինչպե՞ս մաքրել գինու հետքերը

 

1.      Քանի դեռ գինու հետքը չի չորացել, վրան մի փոքր կաթ լցրեք ու մեկ ժամ հետո լվացեք:

 

 

2.      Հենց գինին թափվի հագուստին, միանգամից վրան աղ լցրեք ու սպասեք, որ ներծծվի: Դրանից հետո արագ մաքրեք աղը:

 

 

3.      Եթե գինին հասցրել է չորանալ, հետքի վրա սափրվելու փրփուր լցրեք ու տաք ջրով լվացեք:

 

10 հնարք հատուկ գինու սիրահարների համար