Ալեքսանդր Բաբասյանը` մազերը ներկելու պատճառի մասին

17:12 • 14.06.17

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հաճախ է ժամանակ անցկացնում գեղեցկության սրահում և հետևում իր խնամքին։ Հայկական իրականության մեջ այս փաստը միանշանակ չի ընդունվում, սակայն Ալեքսանդրը հպարտությամբ նշում է,որ միշտ հավուր պատշաճի է ներկայանում նկարահանման։ Tert.am Life–ի հետ զրույցում նա նկատեց, որ շոու բիզնեսի այն տղամարդկանցից է, որոնք հետևում են իրենց և դա պարտադիր է։

 

Ըստ նրա` մազերը ներկելու որոշումը պայմանավորված էր բացառապես եթերով։ «Մազերս ներկելու փաստը պայմանավորված էր «Կայանարում» նկարահանվելով։ Կերպարս պահանջում էր, որ կիսասպիտակ–կիսասև մազերով չլինեմ։ Ես գոհ եմ իմ ներկայիս արտաքին տեսքից»,– ասաց Ալեքսանդրը, սակայն նկատեց, որ նորմալ չէր վերաբրի, եթե շրջապատի տղամարդիկ ներկեին մազերը։

 

Պարադոքսալ այս մոտեցումն Ալեքսանդրը բացատրում է հանրային մարդ լինելով։ Ըստ նրա` հայտնիները պետք է տարբերվեն։ «Եթե ես զբաղվեի առք ու վաճառքով, քննադատություններն արդարացված կլինեին։ Մարդը, որը զբաղվում է գրասենյակային կամ այլ աշխատանքով, չպետք է ներկի մազերը։  Ընկերս մեր բակում ունի ավտոլվացման իր կետը։ Եթե մազերը ներկի, կմտածեմ, որ լուրջ խնդիրներ ունի, համասեռամոլ է։  Իմ եղբայրը երբեք նման բան չի անում։ Դա մեր մենթալիտետն է։ Սխալ եմ, ճիշտ եմ, դա է։ Սակայն հանրային մարդը պետք է տարբերվի։ Ինձ իմ ոլորտն է պարտադրում ներկել մազերս։ 2 տարի Մոսկվայում էի և երբեք չէի մտածել մազերս ներկելու մասին, բայց երբ սկսեցի նկարահանվել, հասկացա, որ ես հանրային մարդ եմ, մարդիկ ինձ տեսնում են։ Դու պետք է քեզ պահես որպես հանրային մարդ, որ քո հանդեպ վերաբերմունքն էլ այդպիսին լինի։ Եթե չկարողանաս քեզ այդպես մատուցել, վերաբերմունքն էլ համապատասխան է լինելու` որպես մարդու, որն ապրում է, իր մասնագիտությամբ զբաղվում»,– ասաց նա։

 

 

Ալեքսանդրը գեղեցկության սրահում հաճախ է օգտվում նաև մատնահարդարի ծառայությունից։ Նա նշեց, որ հանրային մարդու դեպքում դա ևս պարտադիր է։ «Միանշանակ պետք է գնամ մատնահարդարի մոտ, սա բանվորի ձեռք չէ։ Ծանր աշխատանք անող մարդու ձեռքը, բնականաբար, տարբերվում է։ Ժամանակին իմ ձեռքերին էլ կոշտուկներ կային, բայցի հիմա ես նկարահանվում եմ, պետք է հարդարված լինեմ։ Դրանում ամոթալի ոչինչ չկա։ Հեռուստադիտողն ամեն ինչ նկատում է։ Շատ գեղեցիկ բան է, որ քեզ հետևում ես»,– ասաց նա։

 

Ըստ Ալեքսանդրի` 2 տարվա եթերային արձակուրդի ընթացքում նաև հագուստի ոճն էր այլ. «Կարող էի սպորտային հագուստով դուրս գալ տանից, հիմա` ոչ։ Ես պատասխանատու եմ զգում հանրության առաջ։ Ինչո՞վ կտարբերվեմ որպես դերասան, եթե տեսնեն, որ հարյուրավոր տղաներից ոչնչով տարբերվում»։

 

Ալեքսանդր Բաբասյանը` մազերը ներկելու պատճառի մասին