Բաց տեսարաններ` Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան, Ալեքսանդր Բաբասյան–Մերի Հակոբյան զույգերի մասնակցությամբ «Դեպի վայրէջք» սերիալում

13:28 • 15.06.17

 

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հունիսի 26-ից կմեկնարկի «Դեպի վայրէջք» հեռուստանովելը։ Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 22:00-ին, հեռուստադիտողները կհետևեն թրաֆիքինգի մասին պատմող նոր հեռուստանովելի զարգացումներին։ Ֆիլմում խաղում են Սարգիս Գրիգորյանն ու դուստրը` Յանան, Էմմա Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Մերի Հակոբյանը, Վարդան Հովսեփյանը, Էվա Խաչատրյանը, Գնել Սարգսյանը և այլք։

 

25 մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում ռեժիսորը հայըտնեց, որ դրամատիկ զարգացումներով ֆիլմում կան բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի, Սարգիս Գրիգորյանի և Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ։ Հայ դերասան–դերասանուհիներից ոչ բոլորն են համաձայնում նկարահանվել նման տեսարաններում` հաշվի առնելով հասարակական կարծիքը։ Ելենա Արշակյանի խոսքով` իր մոտ նման խնդիր չի առաջանում, ոչ էլ համբույրի կամ բաց տեսարանի իմիտացիա են անում։

 

«Ես հարգում եմ յուրաքանչյուր դերասանի  ընտրություն։ Դերասանն է որոշում` նկարահանվե՞լ նմանատիպ տեսարաններում, թե ոչ, սակայն ես հարգում եմ դերասանի մասնագիտության պրոֆեսիոնալ մատուցող մարդկանց։ Մենք, ի սկզբանե, ունենք պայմանավորվածություն, որ սա  այն ֆիլմը չէ, որտեղ պետք է իմիտացիա արվի։ Այո, կան համբույրի և բաց  տեսարաններ, այո, դերասաններիցս շատերն  ամուսնացած են, սակայն ես նկարահանման են հրավիրել դերասանների, ոչ թե այլ մասնագիտության  տեր մարդկանց, որ հրաժարվեն էդպիսի տեսարաններից»,– նշեց ռեժիսորը։

 

 

Ըստ նրա` բաց տեսարաններով սկանդալ անելու և ավելորդ ուշադրություն գրավելու միտում չեն ունեցել. «Մենք անում ենք մեր աշխատանքը։ Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ դեռ զարմանում են այդ գործոնի վրա»։

 

Անդրադառնալով զույգերին` ռեժիսորը նշեց, որ Էվան և Սարգիսը շատ արագ են ընկերացել։ Նրանց տեսարանները շատ հեշտ են ստացվել, իսկ ահա Ալեքսանդրն ու Մերին որոշ բարդություններ են հաղթահարել։ «Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի  հետ խնդիր կար, քանի որ մինչև այս նախագիծն իրենք իրար չէին ճանաչում։ Բնականաբար, հանդիսատեսին չի հետաքրքրում` Մերին ու Սաշն իրար ճանաչո՞ւմ են, թե` ոչ։ Իրենք սիրահարված զույգ պիտի խաղային, ունեին  անկեղծ տեսարաններ, սկսեցին հանդիպել,  ընկերացան։ Ֆիլմի վերջում կարող եմ ասել, որ, ի վերջո, ամեն բան ստացվեց»,– պատմեց Ելենան։

 

 

Խոսելով Սարգսի և Էվայի մասնակցությամբ անկողնային տեսարանների մասին` ռեժիսորն ասաց. «Էվայի մասնակցությամբ ունեցել ենք անկողնային  տեսարաններ։ Ըստ իս` Էվա և Սաքո տեսարանը շատ լավ ստացվեց։ Իհարկե, վերջնական գնահատականը տալիս է հեռուստադիտողը, սակայն  Էվան խարիզմատիկ աղջիկ է և կարողանում է արագ ընկերանալ։ Նա և Սարգիսը շատ արագ ընկերացան և լավագույնս մատուցեցին սիրային տեսարանները։ Էվան հայաստանյան շուկայում գործող լավագույն  դերասաններից մեկն է։ Սարգսի հետ էլ առաջին անգամ եմ աշխատում։ Շատ հաճելի էր աշխատել իր հետ։ Պրոֆեսիոնալ դերասան, որը կարողանում է դուրս գալ ցանկացած իրավիճակից»։