Հայտնի է «Ոսկե ծիրան» արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկը

13:43 • 16.06.17

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր` հունիսի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին 14–րդ փառատոնի արտամրցութային ծրագրերը։ «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի արտամրցութային ծրագրերում ավանդաբար ներառված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների  մրցանակակիր ֆիլմերը։

 

«Ընդհանուր առմամբ կցուցադրվեն ավելի քան 70 ֆիլմ։ Ֆիլմերի բովանդակությունը ինչպես միշտ արտամրցութային ծրագրում խայտաբղետ են, քանի որ տարբեր տեղերից են հավաքված։ Մրցութային ծրագիր հավաքելիս ակամա տեսնում ես, որ կինոյում ամեն տարի ինչ–որ մի թեմայի հետաքրքրություն կա։ Փակագծերը չեմ բացի և այդ մասին կխոսենք մյուս տարի»,– ասաց Միքայել Ստամբոլցյանը։

 

 

Բանախոսներից «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի հյուրերի բաժնի ղեկավար Անի Հակոբյանը ներկայացրեց Երևանյան պրեմիերանների ցանկը` «Ուռկանը» – Կիմ Կի–դուկ (Հարավային Կորեա), «Հեռացած կինը»– Լավ Դիաս (Ֆիլիպիններ), «Ընտանեկան պատմություն»– Թոմ Ֆասարթ (Նիդերլանդներ), «Հավանայի ուրվական քաղաքը»– Յուջին Քոր (ԱՄՆ), «Հաջորդ օրը»– Հոն Սան–սու (Հարավային Կորեա), «Մարմինի և հոգու մասին»– Իլդիկո Էնյեդի (Հունգարիա) և այլք։

 

Փառատոնի շրջանակներում կներկայացվեն նաև «Հետհայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Հայերի հայացքը ներսից և դրսից» ծրագրերի ֆիլմեր։  

 

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

 

Հայտնի է «Ոսկե ծիրան» արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկը