«Եթե ծնողներդ չեն ընդունում քեզ, ապա պետք է փոխել նրանց»․ 8-ամյա տղան փոխել է անունն ու սկսել աղջիկների հագուստ հագնել
Մոնրեալում ապրող 8-ամյա տղան որոշել է աղջիկ դառնալ։ Նրա իրական անունը հայտնի չէ, սակայն նա իրեն Լակտեյշա է անվանում։
Kitov-ը գրում է, որ տղան արդեն Մոնրեալի նույնասեռականների աստղն է դարձել։ Լակտեյշայի խոսքերով ՝ իր անունը քույրն է մտածել, իսկ մայրն օգնում է նրան դիմահարդարվել։
«Եթե մարդիկ չեն ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ապա պետք է փոխես մարդկանց, եթե ծնողները չեն ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ապա պետք է փոխես ծնողներիդ»,- կարծում է Լակտեյշան։
Երեխան նաև Վոգ պարային ուղղությամբ է հետաքրքրվում և ակտիվորեն տարբեր մրցույթների է մասնակցում։







