Հողաթափերի փոխարեն․ ոտքերի կպչուն պիտակները նոր թրենդ են
Նորաձևության թրենդները չեն դադարում զարմացնել մեզ։ Ամառային հանգստի ժամանակ շատերը հողաթափեր են օգտագործում, իսկ այս նոր թրենդի շնորհիվ կարելի է մոռանալ դրանց մասին։
Tochka-ն գրում է, որ Nakefit ոտքերի կպչուն պիտակները իրական թրենդ են դարձել։ Դրանք ամրանում են ոտքերին ու նույնքան հեշտ էլ պոկվում են։ Դրանք հարմար են ոչ միայն լողափի, այլև լողավազանի ու ծովի համար, այնպես որ, եթե հոգնել եք ավանդական հողաթափերից, ապա փորձեք կպչուն պիտակները։









