Շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերը` Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կազմակերպած համերգին
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում երեկ կայացավ Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի «Տրիո» ստուդիոյի 5–ամյակին նվիրված համերգ, որին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը։ Հայտնի երգիչները ներկայացան ստուդիայի սաների հետ զուգերգերով, դերասանները` հումորային համարներով։ Երեկոն վարում էին Գրիգոր Դանիելյանն ու Ռաֆայել Երանոսյանը։
Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։ Համերգի ընթացքում հանդիսատեսը Ռաֆոյին և Գրիգորին տեսավ երկար կեղծամներով, քանի որ նրանք պարտվեցին գրազը։ Բանն այն է, որ Ռաֆոն իրական անունով չճանաչեց Լիդա Առաքելյանին` Լիդուշիկին, Գրիգորը` Նարինե Փաշինյանին` Նանուլին։
Հռիփսիմե Ելինյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համերգի նախապատրաստական շրջանը բավականին լարված է անցել. «Այս ընթացքում ծնվեց մեր փոքրիկը՝ Ռոբերտոն։ Հենց իր 1 ամիսը լրացավ, անցա աշխատանքի, որովհետև չէինք կարող աչքաթող անել այս մեծ աշխատանքը»։



Երգչուհին նկատեց, որ բավականին բարդ էր 27 հայտնի մարդու հավաքել մի բեմում, քանի որ ամեն մեկն իր զբաղվածությունն ունի։ «Հետաքրքիր է, որ, գրեթե, բոլորը երկրում էին։ Միայն Միհրան Ծառուկյանն էր, որ երկրում չէր։ Իր հետ արդեն նախապատրաստել էինք «Գնա–գնա» երգը, երբ պարզվեց, որ Միհրանը երկրում չի լինելու։ Երեխաները շատ տխրեցին, սակայն ամեն բան հարթվեց, երբ իմացան, որ երգելու են Արամ MP3–ի հետ»,– պատմեց Հռիփսիմեն։
Համերգի ժամանակ Գրիգորն ու Հռիփսիմեն ներկայացրեցին նոր երգ, որը նվիրված է իրենց կրտսեր որդուն։ Երգի բառերը գրվել է համերգից 1 օր առաջ։ «Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Գոքորը։ Շատ լարված էինք, Գոքորն ամեն օր ուշ գալիս էր տուն, պստոյին գրկում էր, ասում էր` հոտ քաշեմ իրենից ու կգրամ։ Ամեն օր 1 տող ավելանում էր։ Վերջին օրը նստեց, ամբողջացրեց։ Վախենում էի բառերը չհիշել, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ»,– ասաց երգչուհին։
Ռոբերտոյին նվիրված երգի տեսահոլովակը սպասվում է սեպտեմբերին, քանի որ այս փուլում ամուսինները որոշել են փոքր–ինչ հանգստանալ։ Տեսահոլովակում կլինեն նաև նրանց երեխաները։








































Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







