Ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

11:26 • 24.06.17

Հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները բաց նամակ են հրապարակել, որում նշվում է. «Ռուբեն Գևորգյանցն իր ողջ կյանքում փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր հարազատներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

 

Ռեժիսորի մտերիմները խնդրում են բոլորին, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել նշված հաշվեհամարին ՝

 

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

 

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ


Ստացողի հաշվի համարը`   103008661003


Ստացողի բանկի անվանումը`


Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ


«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով:

 

Հիշեցնենք, որ կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում։


Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը կանցկացվի հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

 

Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին