«Տաշիր գրուպի» փոխնախագահի որդու շքեղ հարսանիքը` հայ և ռուս աստղերի մասնակցությամբ

18:34 • 26.06.17

Օրերս Ռուսաստանում կայացել է «Տաշիր գրուպի» փոխնախագահ Արտակ Էվոյանի որդու` Արգիշիի հարսանիքը։ Շքեղ հարսանիքին երգել են Հայաստանի և Ռուսաստանի հայտնի արտիստները` Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Տիմատին, Ալեքսանդր Սերովը, «Վիա Գրա» խումբը և այլք։

 

Tert.am Life–ը ներկայացնում է տեսանյութեր խնջույքից։

 

Երեկույթի ընթացքում հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը յուրօրինակ սիրո խոստովանություն է արել հայերեին` նշելով, որ Հայաստանը շատ ջերմ ու արևոտ երկիր է, մարդիկ այստեղ շատ հյուրասեր են և համեղ խոհանոց ունեն։

 

Զույգը ցանկացել է հայկական ավանդույթներվ հարսանիք կազմակերպել։ Արգիշտին և Մարիան ներկայացել են հայկական ազգային պարով։

 

Տոնական տորթը նրենք կտրել են ՀՀ Վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» երգի ներքո։ Ի դեպ, հաղորադավարները շքեղ տորթը բնորոշել են որպես «շեդեվր» և նշել, որ այն պատրաստել են Ռուսաստանի և Հայաստանի լավագույն մասնագետները։

 

 

 

«Տաշիր գրուպի» փոխնախագահի որդու շքեղ հարսանիքը` հայ և ռուս աստղերի մասնակցությամբ