Բաց գույնի վարսերը խնամելու 5 կանոն, որ պետք է իմանան բոլոր աղջիկները

14:06 • 27.06.17

 Շիկահեր կամ պարզապես վարսերի բաց գույն ունեցող աղջիկների համար շատ ավելի դժվար է խնամել վարսերը, քանի որ դրանք ավելի զգայուն են։ Բաց գույնով ներկված վարսերն առավել մեծ խնդիրներ են առաջացնում, քանի որ սխալ խնամքի պատճառով կարող են արագ կորցնել գույնն ու տեսքը։

 

Tochka-ն գրում է, որ բաց գույնի վարսերը խնամելու մի քանի կանոն կա, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները։

 

1.      Օգտագործեք մանուշակագույն երանգով շամպուններ։ Վարսերի բաց գույնը պահպանելու համար բավական է շաբաթվա մեջ մեկ անգամ մանուշակագույն երանգ ունեցող շամպուն օգտագործել։ Այն կարող եք համադրել ձեր սովորական շամպունի հետ։ Այսպիսի միջոցները փոքր-ինչ ներկում են վարսերն ու թույլ չեն տալիս, որ դրանք կորցնեն իրենց գույնը։

 

2.      Խոնավացրեք ու սնուցեք վարսերը։ Բաց երանգներն ավելի զգայուն են արտաքին ագրեսիվ ազդակների նկատմամբ, այդ պատճառով էլ պետք է կանոնավոր կերպով սնուցել ու խոնավացնել դրանք։ Շաբաթվա ընթացքում մեկ անգամ հատուկ խոնավացնող դիմակներ օգտագործեք, որոնք կօգնեն վերականգնել վարսերի ամրությունը։

 

 

3.      Գունային բալզամներ օգտագործեք։ Բաց գույնի վարսեր ունեցող աղջիկները հաճախ են առնչվում երևացող արմատների խնդրին։ Դրանք թաքցնելու համար գունային բալզամներ կամ հատուկ սփրեյներ օգտագործեք։ Այդպես և՛ կթաքցնեք վարսերի արմատները, և՛ չեք վնասի դրանք։

 

4.      Հազվադեպ օգտագործեք վարսահարդարման տաքացող գործիքները։ Տաքացող գործիքները վնասում են ցանկացած տիպի ու գույնի վարսերը, սակայն բաց գույնով ներկված վարսերն ավելի խոցելի են այս առումով։ Փորձեք հնարավորինս քիչ օգտագործել վարսահարդարման նման գործիքները։

 

5.      Ամեն անգամ վարսերը լվանալուց հետո դրանք սառը ջրով ողողեք։ Այս հնարքի շնորհիվ վարսերն ավելի երկար կպահպանեն գույնն ու ավելի թարմն տեսք կունենան։ Դրանք ավելի փայլուն ու փափուկ կդառնան։