Զվարճալի, թե վտանգավոր․ սփիների բացասական ազդեցությունները
Սփիները 21-րդ դարում ամենատարածված ու պահանջված խաղալիքներից մեկն է։ Աշխարհում ամեն օր հազարավոր սփիներներ են վաճառվում և մարդիկ նույնիսկ չեն կռահում, թե ինչ վտանգ են դրանք ներկայացնում իրենց առողջության համար։
Ellegirl-ը գրում է, որ գիտնականները բազմաթիվ փորձարկումներ են արել ու պարզել են, որ սփիներները վտանգ են ներկայացնում առողջության համար։ Դրանք ոչ միայն կախվածություն են առաջացնում, այլև խոչընդոտում են կենտրոնացմանն ու ցրվածություն են առաջացնում։
Սփիները կախվածություն է առաջացնում
Ամերիկյան մի շարք դպրոցներում արգելված է սփիներները դպրոց տանել ու խաղալ դասերի ժամանակ։ Որոշ կազմակերպություններում գրասենյակային աշխատակիցներն այլևս չեն կարողանում աշխատել, եթե ձեռքում սփիներ չեն պտտեցնում։ Սա ազդում է նրանց աշխատունակության վրա։ Այդ պատճառով գիտնականների մի խումբ հետազոտություն է անցկացրել ու պարզել է, որ առանց սփիներների ևս այդ մարդիկ չեն կարողանում աշխատել։ Նրանք հետևություն են արել, որ սփիներները կախվածություն են առաջացնում։ Այս մասին խոստովանել են նաև սփիներների երկրպագուներից շատերը։ Նախկինում մարդիկ չէին կարողանում տանից դուրս գալ, եթե ականջակալները չէին վերցնում, իսկ այժմ դրանց փոխարինելու է եկել սփիները։

Սփիները շեղում է ուշադրությունն ու ցրվածություն առաջացնում
Սփիների գլխավոր նպատակը հանգստացնելն է, սակայն իրականում այն հակառակ ազդեցությունն է ունենում։ Դրանք մշտապես խաղալու ցանկություն են առաջացնում, ինչի պատճառով էլ մարդիկ մոռանում են կամ թերանում են իրենց աշխատանքում։ Նրանք չեն կարողանում կենտրոնանալ ու աշխատել, քանի որ ամեն պահի մտածում են սփիները պտտելու մասին։

Սփիները կարող է վնասել ձեզ
Քանի որ սփիներները չափազանց մեծ պահանջարկ ունեն, դրանք սկսում են կեղծել ու անորակ նյութերից պատրաստել։ Անորակ ներկերն ու մասերը կարող են վնասել ձեր առողջությանն ու անդառնալի հետքեր թողնել։ Բացի այդ, դրանց մասերը վատ են ամրացվում և պտտելու ընթացքում դրանք կարող են դուրս թռչել ու դիպչել աչքերին։








