Prada-ն 200 դոլար արժողությամբ ամրակ է թողարկել

14:14 • 28.06.17

 

 Prada նորաձևության տունը 200 դոլար արժողությամբ ամրակ է արտադրել։

 

Tochka-ն գրում է, որ երբ դիզայներները հոգնում են հագուստի դիզայնով զբաղվելուց, ապա սկսում են գրենական պիտույքների դիզայնով զբաղվել։ Արծաթյա ամրակը նախատեսված է թղթադրամներն ամրացնելու համար։

 

Համացանցի օգտատերերը հակասական արձագանք ունեցան նոր դիզայներական իրի նկատմամբ։ Ոմանք նշեցին, որ դա անիմաստ ու թանկարժեք իր է, իսկ ոմանք էլ դրանից ունենալու ցանկություն հայտնեցին։

 

Prada-ն 200 դոլար արժողությամբ ամրակ է թողարկել