Թեստ․ ատամների կառուցվածքը կարող է շատ բան պատմել ձեր մասին
Հոգեբանները կարծում են, որ մարմնի կառուցվածքը կարող է շատ բան բացահայտել մարդու մասին։
Marketium-ը գրում է, որ ատամների կառուցվածքը ևս կարող է պատմել ձեր անհատականության մասին։ Այնպես որ ուշադիր նայեք հայելուն ու տրված տարբերակներից ընտրեք ձեր ատամների կառուցվածքը։
1. Քառակուսաձև․ Դուք ոսկե սիրտ ունեք։ Ձեր շրջապատում բոլորից շատն ունեք սիրո կարիքը և պատրաստ եք այն բոլորի հետ կիսել։ Դուք բարի եք ու կարող եք սիրել նույնիսկ այն մարդկանց, որոնք ցավ են պատճառել ձեզ։ Մարդիկ հարմարավետություն են զգում ձեր կողքին ու կարծում են, որ դուք հետաքրքիր զրուցակից եք։
2. Կլորավուն․ Դուք հիանալի անձնավորություն եք։ Նշանակություն չունի, թե ինչպիսի իրավիճակում եք հայտնվել, դուք ամեն բան ժպիտով եք հաղթահարում։ Մարդիկ սիրում են ձեզ, քանի որ դուք նվիրված եք ու բարի սիրտ ունեք։ Հիշեք, որ դուք պետք է ապրեք սեփական ցանկությունների համաձայն և ուշադրություն չդարձնեք այն մարդկանց, որոնք չարախոսում են ձեր մեջքի հետևում։
3. Եռանկյունաձև․ Դուք ձեր շրջապատի ուրախությունն եք։ Մտերիմները գնահատում են ձեր յուրօրինակությունը։ Դուք կարողանում եք ամեն բան ուրախ ու ժպիտով անել։ Լրջությունը ձեզ համար չէ, նախընտրում եք կենսուրախ ապրելակերպը։
4. Ուղղանկյունաձև․ Դուք շատ բարի եք։ Բոլորին օգնում եք ու հազվադեպ եք ինչ-որ փոխհատուցում խնդրում։ Դուք անկեղծ եք ինքներդ ձեզ հետ և հավատում եք, որ երջանկությունը կբազմապատկվի, եթե կիսեք այն ընկերների հետ։ Հեշտությամբ կարողանում եք մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնել։







