Սպիտակ վարսերը թաքցնելու 5 հնարք, որ պետք կգան բոլոր աղջիկներին

15:23 • 30.06.17

Բոլոր աղջիկների  համար էլ ցավալի է սպիտակ վարսեր հայտնաբերելը։ Սպիտակ վարսերի առկայությունը միանգամից ծերության մասին մտքեր է առաջացնում։

 

Tochka-ն գրում է, որ իրականում անհանգստանալու կարիք չկա, քանի որ սպիտակ վարսերը կարող են առաջանալ ցանկացած տարիքում։ Դրանց առաջացումը կապված է սթրեսի, գերհոգնածության կամ օրգանիզմի տարբեր գործառույթների հետ։

 

Ահա սպիտակ վարսերը թաքցնելու 5 միջոց, որոնք պետք կգան բոլոր աղջիկներին․

 

·    Դիմեք ժողովրդական միջոցներին։ Սպիտակ վարսերը թաքցնելու համար դրանք տարբեր լուծույթներով ողողեք՝ կաղնու կեղևի, երեքնուկ ծաղիկների, ժենշենի, եղինջի և կռատուկի արմատների։ Այս նյութերը բնական ներկանյութեր են պարունակում, որոնք թաքցնում են սպիտակ վարսերը, ինչպես նաև դրանք բուժիչ հատկություններ ունեն և օգտակար են գլխամաշկի համար:

 

·    Օգտագործեք բնական ներկանյութեր։ Սպիտակ վարսերը թաքցնելու համար փորձեք հինա կամ բասմա օգտագործել։ Դրանք նույնպես ներկող ու բուժիչ հատկություններ ունեն։

 

 

·    Ցնցուղային բջիջներով հարուստ քսուքներ օգտագործեք։ Այսպիսի քսուքներ կարող են տրամադրել բժիշկները կամ կարող եք գտնել դրանք՝ քսուքների պիտակները կարդալով։ Հենց այս բջիջներն են վերականգնում վարսերի գույնը, ինչպես նաև բուժիչ հատկություններ ունեն։

 

·    Վարսերին արևի շողեր ստեղծեք։ Կատարյալ տարբերակ է վարսահարդարին դիմելը՝ նա կօգնի ձեր վարսերի գույնին համապատասխան գույն ընտրել, իսկ սպիտակ վարսերն արևի շողերի կնմանվեն։

 

·    Եթե չեք ցանկանում ներկել վարսերը, ապա քողարկող փոշի օգտագործեք։ Այն վաճառվում է վարսերի համար պարագաների խանութներում։ Այդ փոշին կօգնի թաքցնել սպիտակ վարսերը, սակայն արդյունքը երկար չի պահպանվի։

Սպիտակ վարսերը թաքցնելու 5 հնարք, որ պետք կգան բոլոր աղջիկներին