5 հնարք, որ պետք կգան բոլոր կանանց

11:36 • 03.07.17

 

«Գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը ծանոթ է բոլոր կանանց, քանի որ նրանք ամեն օր տարբեր զոհողությունների են գնում, որպեսզի գեղեցիկ ու խնամված տեսք ունենան։

 

Interesnoznat-ը գրում է, որ կա մի քանի հնարք, որոնք կարող են օգնել բոլոր կանանց։ Այս հնարքների միջոցով հնարավոր է խուսափել ժամանակատար ու հոգնեցուցիչ պատրաստություններից և այդ գործընթացն ավելի հաճելի դարձնել։

 

·    Տարատեսակ հետքերը վերացնելու համար կարող եք սափրվելու փրփուր օգտագործել։ Տարածեք այն հետքերին, սպասեք 20 րոպե և լվացեք։

 

 

·    Փայտե ամրակների միջոցով ականջակալներն այլևս երբեք չեն խճճվի պայուսակում։

 

 

 

·    Եղունգների լաքի միջոցով կարող եք ամրացնել կոշիկի կապերի թուլացած հատվածները։

 

 

·    Եթե ցանկանում եք բաց մեջքով զգեստ հագնել, սակայն ներքնազգեստի կապերը երևում են, ապա կարող եք հանել կապերն ու կրծկալն ամրացնել զգեստին։

 

 

·    Կոշիկներն արագ լայնացնելու համար ձեզ ջրով լի պարկեր պետք կգան։ Դրանք դրեք կոշիկների մեջ և ամբողջ գիշեր կոշիկները սառնարանի մեջ պահեք։

 

5 հնարք, որ պետք կգան բոլոր կանանց