8 փաստ համբույրի մասին, որոնք քչերը գիտեն
Հուլիսի 6-ին ամբողջ աշխարհում նշում են համբույրի օրը։ Համբույրը սերն արտահայտելու լավագույն տարբերակներից մեկն է։
Elle-ը գրում է, որ համբույրի միջոցով կարելի է արտահայտել զգացմունքներն ու բարձրացնել տրամադրությունը։ Համբույրի օրվա առթիվ ներկայացնում ենք 10 փաստ համբույրի մասին, որոնց մասին քչերը գիտեն․
1. Միջին հաշվարկով կյանքի ընթացքում մարդը 336 ժամ կամ 2 շաբաթ ծախսում է համբուրվելու վրա։
2. Մարդու շուրթերը 200 անգամ ավելի զգայուն են, քան մատների ծայրերը։
3. Համբույրը լավ մարզում է դեմքի համար, ինչի շնորհիվ դեմքն ավելի ուշ է կնճռոտվում։
4. Այտը համբուրելու դեպքում այրվում է 5 կալորիա, իսկ ֆրանսիական համբույրի դեպքում՝ 26 կալորիա։

5. Համբույրներն հանգստացնում են ու ազատում սթրեսից։
6. Համբույրի ընթացքում մարդու օրգանիզմում նյութ է արտադրվում, որը 200 անգամ ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան մորֆին։
7. Մարդկանց 66%-ը փակ աչքերով են համբուրվում, իսկ 65%-ը համբույրի ընթացքում թեքում են գլուխը։
8. Կինոաշխարհում ամենաերկար համբույրը 185 վայրկյան է տևել։








