5-ամյա աղջիկը վաճառում է իր նկարները, որպեսզի օգնի երեխաներին

10:34 • 07.07.17

 

Միայն երեխաները կարող են անշահախնդիր օգնել ինչ-որ մեկին։ Սիդնեյում ապրող 5-ամյա Քեսի Ջին ասվածի վառ օրինակն է։

 

Interesnoznat-ը գրում է, որ փոքրիկն աբստրակտ ոճի նկարներ է նկարում՝ օգտագործելով ակրիլային ներկեր ու փայլեր։ Այդ նկարները Քեսին վաճառում է համացանցի միջոցով ու ստացված ամբողջ գումարը երեխաներին օգնող բարեգործական ընկերություններին ու սոցիալական նախագծերին նվիրաբերում։

 

Անցյալ ամսվա ընթացքում Քեսին 250 դոլար է ծախսել, որպեսզի Կամբոջայի դպրոցներից մեկում ըմպելի ջրով շատրվան տեղադրեն։