7 տարօրինակ օրենք, որ գործում են տարբեր երկրներում
Տարբեր երկրներում ճանապարհորդելիս քչերն են հետաքրքրվում տեղի օրենքներով։ Օրենքների շնորհիվ կարգ ու կանոն է ստեղծվում և երկրում խառնաշփոթ չի առաջանում, այդ պատճառով էլ պետք է իմանալ ու հարգել բոլոր օրենքները։
Adme-ն գրում է, որ տարբեր երկրներում տարբեր օրենքներ են գործում, սակայն դրանցից մի քանիսն անհասկանալի, երբեմն նաև ծիծաղելի են։
Ահա, թե ինչ է արգելվում տարբեր երկրներում․
Մեծ Բրիտանիայում չի կարելի Ամանորին թխվածքաբլիթներ ուտել։ 1644 թվականին Օլիվեր Կրոմվելն արգելել էր տոնել Ամանորը, քանի որ այն անիմաստ տոն էր համարել։ Արգելվել էին նաև տոնի հետ կապված տարբեր զարդարանքներ՝ այդ թվում նաև տոնական թխվածքաբլիթները։ Հետաքրքրականն այն է, որ մինչ այժմ այս օրենքը հերքող այլ օրենք չի գրվել, սակայն բոլորն ուտում են թխվածքաբլիթներ։

Մեծ Բրիտանիայում չի կարելի կետերին ձեռքով դիպչել։ Համարվում է, որ ծովում ապրող բոլոր կետերը, դելֆիններն ու մյուս ձկները թագուհուն են պատկանում, այդ պատճառով էլ արգելվում է դիպչել նրանց։

Չինաստանում չի կարելի փրկել խեղդվող մարդուն։ Բանն այն է, որ ըստ արևելյան փիլիսոփայության՝ դա համարվում է միջամտություն մարդու ճակատագրին։

Ֆրանսիայում արգելվում է կայարաններում համբուրվել։ Այս օրենքն ընդունվել է 1940 թվականին, քանի որ սիրահար զույգերը հաճախ էին ուշացնում գնացքը, որպեսզի համբուրվեին։

Իտալիայում չի կարելի աղավնիներին կերակրել։ Վենետիկում աղավնիներին կերակրելու դեպքում ձեզ կարող են տուգանել։ Դա արվում է այն նպատակով, որ թռչունները չկեղտոտեն արձաններն ու մշակույթի կոթողները։

Կանադայում չի կարելի միայն մանրադրամներով վճարել։ Եթե տվյալ իրն ունի 10 կանադական դոլարից թանկ արժեք, ապա դուք չեք կարող միայն մանրադրամներով վճարել։ Այս օրենքն ընդունվել է 1985 թվականին։

Թայլանդում չի կարելի կանգնել գումարի վրա։ Թայլանդի փողոցներով քայլելիս պետք է շատ ուշադիր լինել, քանի որ այստեղ արգելվում է կանգնել մետաղադրամների ու թղթադրամների վրա, քանի որ դրանց վրա տարբեր հարգարժան թայլանդցիներ են պատկերված։








