Ֆրանսուհիների գեղեցկության գաղտնիքները․ 5 հնարք մշտապես խնամված լինելու համար
Ֆրանսուհիների կերպարը համարվում է էլեգանտության ու կանացիության խորհրդանիշը։ Աշխարհում ապրող հազարավոր կանայք երազում են ֆրանսուհիների նման գայթակղիչ լինել։
Tochka-ն գրում է, որ ֆրանսուհիների նման լինելու համար պետք է մի քանի խորամանկություն իմանալ։ Այս հնարքների շնորհիվ կկարողանաք ֆրանսիական հմայք ձեռք բերել։
1. Դեմքի բնական գույն։ Ֆրանսուհիների մեծամասնությունը խուսափում են ծանր տոնային քսուքներից ու դիմահարդարման նման պարագաներից։ Նրանք նախընտրում են պարզ ամենօրյա դիմահարդարում՝ թարթիչների սևաներկ, շրթներկ ու մի փոքր կարմրաներկ։
2. «Անփույթ» սանրվածք։ Ֆրանսուհիների գլխավոր զենքը թեթև ու «անփույթ» սանրվածքն է։ Թեև նրանց սանրվածքն անփույթ է թվում, սակայն նրանք մեծ գումար են վատնում վարսերը ներկելու և կտրելու համար։ Նման սանրվածք ստանալու համար պետք է լավանալ վարսերը, չորացնել, վարսերի մուս տարածել ու խառնել վարսերը։

3. Բնական հոնքեր։ Ֆրանսուհիները նախընտրում են բնական հոնքեր ունենալ։ Նրանք երբեք դրանք այլ գույներով չեն ներկում կամ չափազանց չեն հաստացնում։ Նման հոնքեր ունենալու համար պարզապես ազատվեք ավելորդ հատվածներից ու սանրեք դրանք։
4. Կարմիր շրթներկ։ Ֆրանսուհիների կերպարի կարևոր բաղադրիչը կարմիր շրթներկն է։ Նրանք ասում են, որ հենց կարմիր շրթներկն է իրենց ինքնավստահություն շնորհում։
5. Արևապաշտպան քսուք։ Ֆրանսուհիները պաշտում են տարատեսակ քսուքները։ Նրանք նախընտրում են մշտապես արևապաշտպան քսուք օգտագործել, որպեսզի բնական ու գեղեցիկ մաշկի գույն ունենան։








