Դիմահարդարման 5 հնարք, որոնք աչքերն ավելի արտահայտիչ կդարձնեն

17:21 • 08.07.17

 

Դիմահարդարումը չափազանց կարևոր է կանանց համար, սակայն առավել կարևոր է աչքերի դիմահարդարումը։ Աչքերն արտահայտում են զգացմունքները, հենց աչքերի միջոցով է պարզ դառնում՝ դու՞ր է գալիս ինչ-որ բան, թե՞ ոչ։

 

Adme-ն գրում է, որ աչքերը պետք է շատ արտահայտիչ լինեն, սակայն, եթե դուք փոքրիկ աչքեր ունեք, ապա դա դեռ հուսահատվելու պատճառ չէ։ Ահա 5 խորամանկություն, որոնց շնորհիվ կկարողանաք աչքերն ավելի մեծ ու արտահայտիչ դարձնել։

 

1.       Ընդգծեք հոնքերը։ Հոնքերը դեմքի գլխավոր զարդարանքներից մեկն են, այնպես որ հոգ տարեք դրանց մասին ու մատիտի օգնությամբ ընդգծեք։

 

 

2.       Փորձեք կատարելագործվել սլաքներ (стрелки) նկարելու հարցում։ Դրանք աչքերը շատ արտահայտիչ են դարձնում։

 

 

3.       Մի մոռացեք սպիտակ մատիտի մասին։ Աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար դրանց ներքին հատվածում մի փոքր սպիտակ մատիտ տարածեք։

 

 

4.       Երկարացրեք թարթիչները։ Դրանք երկարացնելու համար թարթչաներկ օգտագործեք՝ նայեք դեպի վեր ու թարթչաներկի օգնությամբ ընդգծեք դրանք։

 

 

5.       Շուրթերին բաց գույնի շրթներկ քսեք։ Եթե ցանկանում եք, որ աչքերն ավելի արտահայտիչ ու մեծ տեսք ունենան, ապա շուրթերի համար հնարավորինս բաց գույներ ընտրեք։

 

Դիմահարդարման 5 հնարք, որոնք աչքերն ավելի արտահայտիչ կդարձնեն