4 հնարք hնացած կոշիկներին նոր շունչ հաղորդելու համար

15:00 • 08.07.17

 

Բոլոր կանայք էլ իրենց սիրելի կոշիկներն ունեն, որոնք շատ ավելի հարմար են, քան մնացած բոլորը։ Սակայն ինչ անել, եթե այդ կոշիկներն արդեն հնացել են ու կորցրել են իրենց գեղեցիկ տեսքը։

 

Marketium-ը գրում է, որ կա մի քանի հնարք, որոնց շնորհիվ կկարողանաք վերականգնել ու նոր շունչ հաղորդել հնացած, բայց շատ սիրելի կոշիկներին։ Այդ ամենի համար ձեզ մկրատ, սոսինձ ու զարդարանքներ պետք կգան։

 

 

1.      Կոշիկներին թանկարժեք քարերով զարդարված տեսք  հաղորդելու համար ընտրեք զարդարանքներն, առանձնացրեք դրանք պաշտպանիչ մետաղից ու փակցրեք կոշիկներին։

 

 

2.      Առավել շքեղ ու բրենդային կոշիկներ ստանալու համար ընտրեք ոսկեգույն փայլեր, քարեր և այլ զարդարանքներ։ Ազատություն տվեք երևակայությանն ու աշխատեք կոշիկներն ամբողջությամբ զարդարանքներով պատել։

 

 

3.      Էլեգանտ կոշիկներ ստանալու համար կրունկի հատվածը սոսնձապատեք ու թաթախեք մանր հուլունքների մեջ։

 

 

4.      Զամշե կոշիկների համար լավագույնս համապատասխանում է այս հնարքը։ Փոքրիկ փայլուն քարերը միմյանցիցի որոշակի հեռավորության վրա ամրացրեք կոշիկի հետևի մասին ու թողեք, որ չորանա։

 

 

4 հնարք hնացած կոշիկներին նոր շունչ հաղորդելու համար