Ամառային խորամանկություններ, որ պետք կգան լողափին հանգստանալիս

10:55 • 08.07.17

 

Ամռան մասին խոսելիս բոլորը միանգամից հիշում են լողափը։ Շատերը կարծում են, որ դա ամառային հանգիստն անցկացնելու լավագույն տարբերակն է։

 

Adme-ն գրում է, որ լողափին հանգստանալիս հաճախ տհաճ իրադարձություններ են պատահում։ Նման իրավիճակներից խուսափելու դեպքում օգտվեք այս խորամանկություններից․

 

Լողափի ավազը հաճախ է ոտնաթաթերին դիպչում։ Տուն գնալիս ավազը մաքրելու  համար մի փոքր մանկական փոշի լցրեք կտորի մեջ ու տրորեք ոտքերը։ Փոշին կլանում է խոնավությունն ու մաքրում ոտքերը։

 

 

Մեքենայի բանալիները չկորցնելու համար դրանց ծաղիկ կամ այլ բույս ամրացրեք ու թաքցրեք մեքենայի անվադողի հետևում։

 

 

Հաճախ պատահում է, որ լողափին գողեր են հայտնվում։ Թանկարժեք իրերը թաքցնելու համար կարող եք դրանք մանկական տակդիրի մեջ դնել։ Գողերը պարզապես ուշադրություն չեն դարձնի տակդիրին։

 

 

Հեռախոսը ջրից ու ավազից պաշտպանելու համար այն հերմետիկ փակվող պոլիէթիլենային տոպրակի մեջ դրեք ու հեռացրեք ներսի օդը։

 

 

Մշտապես ձեռքի տակ զովացուցիչ ըմպելիք ունենալու համար մինչև լողափ գնալը շշի կեսը ջրով լցրեք ու դրեք սառնարանը։ Լողափում ստացված սառույցի վրա սիրելի հյութը լցրեք ու վայելեք։

 

 

Լողափին արևը շատ ավելի ուժեղ է տաքացնում, այդ պատճառով հողաթափերը շատ արագ տաքանում են։ Եթե չեք ցանկանում այրել ոտքերն, ապա հողաթափերը շրջեք դեպի ավազը։ Այդպես դրանք չեն տաքանա։

 

 

Եթե ձեր մաշկը շատ զգայուն է և լողափի արևի պատճառով այրվածքներ եք ստացել, ապա օգնության կհասնի սառեցված  հալվեի (ալոե)  հյութը։ Այն փոքրիկ սառցաբեկորների վերածեք ու տարածեք այրվածքի մակերեսին։

 

Ամառային խորամանկություններ, որ պետք կգան լողափին հանգստանալիս