4 պատճառ, թե ինչու են տղամարդիկ կորցնում հետաքրքրությունը կանանց հանդեպ

16:45 • 11.07.17

 

Տղամարդիկ չափազանց փոփոխական են և կարող են շատ արագ կորցնել հետաքրքրությունն ինչ-որ մեկի հանդեպ։ Կանայք դժվարությամբ են հասկանում, թե ինչու էր տղամարդը երեկ այդքան բարեհամբույր, իսկ այսօր արդեն հրաժարվում է պատասխանել զանգերին։

 

Interesnoznat-ը գրում է, որ կա 4 պատճառ, որոնց հետևանքով տղամարդիկ կորցնում են կանանց հանդեպ հետաքրքրությունը․

 

1.      Կանայք շտապեցնում են տղամարդկանց։ Կանայք իրադարձությունները շտապեցնելու սովորություն ունեն։ Նրանք կարող են ծանոթանալ տղամարդու հետ և արդեն պատկերացնել, թե ինչ տեսք կունենան իրենց երեխաները։ Տղամարդիկ չեն սիրում շտապել, նրանք ցանկանում են, որ ամեն բան բնական հունով ընթանա։

 

2.      Կանայք ձևացնում են։ Պատահում է, որ հանդիպման առաջին օրը կանայք ձևացնում են, իսկ հաջորդ հանդիպումների ընթացքում տղամարդիկ հասկանում են, թե նրանք իրականում ինչպիսին են։ Դա հիասթափեցնում է տղամարդկանց ու նրանք կորցնում են հետաքրքրությունը։

 

3.      Կանայք չափից շատ են կապվում տղամարդկանց։ Բոլոր մարդկանց էլ անձնական տարածություն է հարկավոր։ Երբեմն կանայք չափն անցնում են ու խանգարում են տղամարդկանց։ Պետք է հասկանալ, որ մարդիկ նաև միայնակ մնալու կարիք ունեն։

 

4.      Կանայք չեն կիսում տղամարդկանց հետաքրքրությունները։ Միասին երջանիկ լինելու համար մարդիկ պետք է ընդհանուր հետաքրքրություններ ունենան, իսկ երբ կանայք հրաժարվում են մասնակցել տղամարդկանց նախասիրություններին, նրանք կորցնում են հետաքրքրությունը կանանց նկատմամբ։

 

4 պատճառ, թե ինչու են տղամարդիկ կորցնում հետաքրքրությունը կանանց հանդեպ