26-ամյա աղջիկն արհամարհել է հիվանդությունն ու մոդել դարձել
Սարա Գրեցը 26 տարեկան է, սակայն նրան չճանաչողները կարող են մտածել, որ նա ծեր կին է, որը փորձում է երիտասարդ տեսք ունենալ։ Բանն այն է, որ Սարան անբուժելի հիվանդություն ունի, որի պատճառով նրա մարմնում կոլագենները շատ դանդաղ են արտադրվում։
Interesnoznat-ը գրում է, որ հիվանդության մասին Սարան իմացել է 10 տարեկանում։
«Դա մեծ հարված էր ինձ համար, ես չափազանց անինքնավստահ էի դարձել։ Դպրոցական տարիներին ես վախենում էի, որ ինչ-որ մեկը կնկատի, որ ես տարբերվում եմ։ Դա պարզապես սարսափելի էր ինձ համար։ Այժմ ես շատ եմ զղջում, որ այդքան տարի թաքնվելու վրա եմ վատնել։ Այն բոլոր մարդիկ, որոնք նման հիվանդություն ունեն, պետք է կարողանան ազատ ու երջանիկ ապրել և չմտածել այլ մարդկանց կարծիքի մասին»,- ասել է Սարան։
Այժմ Գրեցն ապրում է Լոս Անջելեսում։ Նա աշխատում է Love Your Lines մոդելային գործակալությունում, որը խրախուսում է կանանց սիրել իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա։
«Եթե կարողանայի ինքս ինձ դպրոցական տարիքում հանդիպել, ապա խորհուրդ կտայի, չմտածել մարդկանց կարծիքի մասին։ Ես կասեի, որ նա անհանգստանալու կարիք չունի, քանի որ ես այժմ սիրելի աշխատանք ու բազմաթիվ ընկերներ ունեմ»,- ավելացրել է Սարան։










